Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։
Նախագահ Հարությունյանն ընդգծել է ռազմական գործողությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել նոր իրավիճակին համապատասխան:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Կհիշե՞ք` վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Խաչատուր Սուքիասյանն ուզում է Սուրմալուն վերցնի… էսօ...
«88-ին ծանոթ անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի, Երևանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկ...
«Պարտված թիմին ձայն տված ժողովուրդը պետք է պատրաստ լինի պարբերական ու անդադար աղետների». Ստեփան Դանի...