Աննա Վարդապետյանի մուտքը դատախազություն հարթ չի անցնի. «Իրավունք»

 

Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ այս օրերին հարաբերական լռություն են պահպանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, բոլորովին էլ չի նշանակում, թե նրանք հետ են կանգնել իրենց պահանջներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտն ու նրան փոխարինելու եկող Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը հարթ չի անցի: Զոհվածների ծնողներն ու հարազատները, նրանց աջակիցները պատրաստվում են հուժկու ակցիաների, որի մեկնարկը կտրվի հենց գլխավոր դատախազության դիմաց, ինչի համար այս անգամ որոշել են ամենայն մանրամասնությամբ պատրաստվել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով