ԱԻՆ-ը մարզպետարաններին գրություն է ուղարկել եւ հրահանգել զգոն լինել. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մեր տեղեկություններով, օրերս գրություն է ուղարկել բոլոր մարզպետարաններին եւ իր ենթակա կառույցներին՝ հորդորելով անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել, քանի որ Հայաստանի պաշտոնական որոշ շրջանակներ Թուրքիայից սպառնալից գրություն են ստացել, որ մեծ քանակի ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր են բերել Հայաստան եւ սկսելու են տեռորիստական ակտեր իրականացնել ադմինիստրատիվ շենքերում, մետրոպոլիտենում եւ այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մարզպետարաններին է ուղարկվել նաեւ գրության բնագիր տարբերակը՝ ռուսերեն, որից պատասխանատուները կարող են իրազեկվել Թուրքիայի մտադրությունների մասին։ Այն մասին, որ իրենց տեռորիստական կազմակերպությունը՝ «Իսլամական պետություն» կազմակերպությունը, մինչեւ ատամները զինված ներկայացուցիչներ ունի Հայաստանում, եւ Հայաստանը պիտի դառնա իսլամական վիլայեթ: Մեր ձեռքում է հայտնվել այն գրությունը, որն ուղարկվել է մարզպետարաններից մեկին՝ որպես ապացույց այն բանի, որ ԱԻՆ-ը հենց այնպես, անհիմն խուճապ չի տարածում։ Գրությունն առաջին հայացքից տգետ դպրոցականի եւ հոգեկան հիվանդի գրության է նման եւ ունի հետեւյալ բովանդակությունը.

«Այս օրը կհիշեն բոլորը։ Իմ ատելությունն առ գյավուրները ի հայտ է եկել դեռ ծննդյանս օրվանից, դուք՝ բոլորդ, ոչնչացվելու եք։ Ողջույն, վիժվածքներ։ Մենք «Իսլամական պետություն» կազմակերպությունն ենք։ Այսօր մենք ձեզ կպայթեցնենք, մոտ հարյուր ինքնաշեն պայթուցիկ սարքեր են դրված։ Մենք կարողացել ենք բերել ռումբեր։ Նաեւ կսկսենք հարձակումներ քաղաքների վարչական շենքերի վրա, ականապատված են Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները։ Մենք բազմաթիվ կողմնակիցներ ունենք, ովքեր զինված են մինչեւ ատամները։ Մենք ունենք շատ զենք եւ զինամթերք, ԱԿ-47, նռնակներ, ՌՊԳ եւ փամփուշտներ։ Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի ողջ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի նախագահը հրաժարական տան, ինչպես նաեւ մեզ փոխանցվի հինգ բիթքոյն ինձ եւ իմ ամենամոտ օգնականին՝ իմ կրիպտոդրամապանակի մեջ ․․․․ Սատկեք, քրիստոնյա տականքներ։ Չկա այլ Աստված, բացի Ալլահից, Ալլահու Աքբար։ Հայաստանը կլինի իսլամական վիլայեթ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով