«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը սատարում է խորհրդարանական ընդդիմությանը․ հայտարարություն

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության  գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խորհրդարանական ընդիմության նախաձեռնությամբ 2022թ. հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ   հայտարարության նախագիծը: Ներկայացված նախագծով նպատակ է դրված սահմանել  հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող  այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որևէ իշխանություն չպետք է անցնի:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, սատարում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարմիր գծեր սահմանելու նախաձեռնությանը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

գործադիր մարմին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × two =