Ընդդիմության օրակարգ չունենալն արդեն ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ մեր բոլորիս.Ստեփան Դանիելյան

Ամենամեծ վատությունը, որ կարող է անել Նիկոլն ընդդիմության հանդեպ, դա հրաժարական տալն է ու իշխանությունը նրանց վերադարձնելն է, որպեսզի իրենց “օրակարգով” գան ԱԺ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ   Ստեփան Դանիելյանը։

«Իրականությունն այն է, որ ընդդիմությունը ոչ մի օրակարգ էլ չունի։ Ընդդիմությանը փրկում է այն, որ Նիկոլը պատրաստվում է այդ աթոռի վրա մեռնել, այն ոչ մեկին չտալով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդդիմության օրակարգ չունենալն արդեն ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ մեր բոլորիս, որովհետեւ Հայաստանն է, որ այսօր ոչ մի օրակարգ չունի»,-գրել է Դանիելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով