Վայոց Ձորում «Կամազ»-ը բախվել է «Ջերմուկ գրուպ»-ի «Սկանիա»-ին, վիրավորին մեքենայից դուրս են բերել փրկարարները

 

shamshyan.com -ի հաղորդմամբ՝  երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 62-ամյա Արամ Մ-ի վարած «Սկանիա» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Մ-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի հետևանքով  հրշեջ-փրարարները տուժածին դուրս են բերել արգելափակված ավտոմեքենայից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Սկանիա»-ն հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հաշվեկշռում, իսկ «Կամազ»-ը՝ «ԷՅ ՋԻ Լոգիստիկս» ՍՊԸ հաշվեկշռում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով