Տնտեսություն, բանակ և, վերջապես, պետություն են քանդում, հայն անտարբեր է. Սենոր Հասրաթյան

 

«Ասում են Շուշին «դժբախտ ու դժգույն» է, հայը համաձայնում է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում են Արցախը «նախկիններն» են հանձնել, հայը հավատում է…

Գրեթե ամեն օր մեր շարքերում նոր դավաճան են «հայտնաբերում», հային հետաքրքիր չէ…

… Երեկ էլ շփման գծում թշնամու կրակոցից նորից 19-ամյա զինվոր զոհվեց, իսկ Ապարանում՝ հայը սպանեց հային և վիրավորեց ևս վեցին… Ու տակավին հայը խուլ է…»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն ու շարքը շարունակել․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմում երկիրը տանում են խայտառակ պարտության, հայը ներում է…

Պատերազմից հետո շարունակում են երկիրը ծվեն-ծվեն անել. հայը լռում է…

Ասում են Շուշին «դժբախտ ու դժգույն» է, հայը համաձայնում է…

Ասում են Արցախը «նախկիններն» են հանձնել, հայը հավատում է…

Գրեթե ամեն օր մեր շարքերում նոր դավաճան են «հայտնաբերում», հային հետաքրքիր չէ…

Տնտեսություն, բանակ և, վերջապես, պետություն են քանդում, հայն անտարբեր է…

… Երեկ էլ շփման գծում թշնամու կրակոցից նորից 19-ամյա զինվոր զոհվեց, իսկ Ապարանում՝ հայը սպանեց հային և վիրավորեց ևս վեցին… Ու տակավին հայը խուլ է…

Սա ներող, լռող, համաձայնվող, հավատացող, անտարբեր ու խուլ հայի տեսակն է … Հայի այս տեսակը նախընտրում է պաշտոնը, պարգևավճարը, դավաճանությունը, թվացյալ խաղաղությունը, առևտուրը, «բաց սահմանները» և, վերջապես՝ ն յ ու թ ը… Հայի այս տեսակը, դժբախտաբար, այսօր մեզանում մեծամասնություն է և այլևս նույնքան վտանգավոր, որքան արտաքին սպառնալիքը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով