Ռյա Թազա գյուղի ձախակողմյան հատվածում այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ

 

Հունիսի 5-ին, ժամը 17։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի ձախակողմյան հատվածում ծուխ է նկատվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 13 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մելիքգյուղ գյուղի հարակից սարի վրա։ Այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով