ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ

 

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Մենք ուրախ ենք շարունակել մեր շփումները, որոնք ունեն բազմամյա պատմություն և տարբեր ձևաչափեր: Մեզ շատ բաներ են հաջողվել արնել: Մենք շահագրգիռ ենք շարունակել աշխատանքը»,- նշել է Կոնստանտին Կոսաչովը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները, ում աջակցության վրա կարելի է հույս դնել։
Կոնստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը ճշտել են նաև կողմերի դիրքորոշումները երկկողմ միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով