Քաղաքացին ընկել է ծառից

 

Հունիսի 11-ին, ժամը 12:26-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքից Սևքար գյուղ տանող ավտոճանապարհին` ջերմոցներին հարակից հատվածում, քաղաքացին ընկել է ծառից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները քաղաքացի Հ. Դ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել (մոտ 300 մ) շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով