Փրկարարները կոտրված ճյուղը հեռացրել են բակային տարածքից

 

Հունիսի 28-ին, ժամը 10։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի բակում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով բակի ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մինչ փրկարարների պատահարի վայր հասնելը ավտոմեքենան դուրս է եկել ճյուղի տակից և հեռացել։

Փրկարարները կոտրված ճյուղը մասնատել և հեռացրել են բակային տարածքից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով