ՊԵԿ նախագահը Բրյուսելում հանդիպել է Կորեայի մաքսային ծառայության ղեկավարի հետ

 

ՊԵԿ նախագահը Բրյուսելում հանդիպել է Կորեայի մաքսային ծառայության ղեկավարի հետ:Քննարկվել են փոխգործակցության ընդլայնման հարցեր:Այս մասին  տեղեկացնում  է  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում, աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ:  Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները:

Կողմերը  կարևորել են երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այցն այդ երկիր՝ ծանոթանալու տեղի տեղեկատվական համակարգերի գործունեությանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը հետագա փոխգործակցության  ընդլայնման ուղղությամբ:

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով