Պայթյուն Երևանի Արին Բերդի փողոցում (թարմացված)

 

Հունիսի 18-ին, ժամը 12։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ․ Կ․-ն (ծնված 1957թ.) մահացել է, իսկ Գ․ Ս․-ն (ծնված 1958 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարարները հետախուզել են տարածքը. փլուզման և հրդեհի նշաններ չեն հայտնաբերել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով