Պատմության ուսուցիչ, ասֆալտ փռողը, որ դարձել է ՀՀ Պաշպանության նախարար` շարունակում է բանակի հերն անիծել.Հայկ Կիսեբլյան

Ֆոտոլրագրող  Հայկ  Կիսեբլյանը գրում  է.

Պատմության ուսուցիչ, ասֆալտ փռողը, որ դարձել է ՀՀ Պաշպանության նախարար` շարունակում է բանակի հերն անիծել, վտանգի ենթարկել զինծառայողներին ու պետությունը։
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ անել բանակում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հպարտությամբ է հայտնել այդ մասին, ներկայացնելով դրանք իբրև բարեփոխում։
Ըստ մի փոփոխության` գլխավոր շտաբի պետը կենթարկվի պաշտպանության նախարարին։ Այսինքն բարձրագույն աստիճանի պրոֆեսիոնալ սպան, որը նախկինում ինքնուրույն էր, կսկսի ենթարկվել քաղաքացիական չինովնիկին։ Նվաստացուցիչ մի բան…
Նախատեսվող մի այլ փոփոխությունով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբն այլևս չի զբաղվի գնումներով ու թիկունքի սպասարկմամբ, այսինքն ԳՇ-ն այլև չի զբաղվի զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովմամբ, դա ևս կանեն քաղաքացիական պաշտոնյաները։
Այսինքն Գենշտաբը չէ, որ այսուհետև որոշելու է, թե ինչ զենք գնել, այլ բանակի հետ կապ չունեցող, անփորձ, քաղաքական գործիչները…
Այսինքն փաշինյանականները չեն մտածում խրատվել 100,000,000 դոլարից ավելի գումարով, առանց հրթիռի, անպիտան, ՍՈՒ30 ինքնաթիռներ գնելու դասից և հենց էլ պատրաստ են էլի ու էլի կատարել նման գնումներ։
Բանակի ու հանրապետության համար` սա մահ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

5 × 5 =