Պատգամավորը հանդիպել է դատապարտյալների և կալանավորների հետ․ բազմաթիվ ահազանգեր են եղել

 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցիս ընթացքումՊ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Թագուհի Թովմասյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ նշել է. «Բարձրացված խնդիրներն ու ահազանգերը շատ էին, սակայն, ելնելով տարբեր գործերի նախաքննության գաղտնիությունից, բոլոր ահազանգերը հրապարակել չեմ կարող: Նշեմ դրանցից մի քանիսը․

1․ Կալանավորի նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտումներ,

2․ քրեական գործի ոչ անաչառ քննում,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3․ կալանքի հետ անհամատեղելի ծանր առողջական վիճակ,

4․ համապատասխան տեխնիկական հնարավորության բացակայության արդյունքում բողոք գրելու իրավունքից օգտվելու անհնարինություն,

5․ բնութագրի գործընթացի ոչ անաչառ իրականացում,

6․ հանրային պաշտպանի ոչ բավարար գործունեություն։

Գրություններ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՔՀԿ պետին և համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի վերոնշյալ և մնացած՝ չհրապարակված ահազանգերը ստանան պատշաճ լուծումներ»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով