Ուժեղ ենք, պինդ ենք, չենք թուլանում, չենք ընկճվում, իրականությունից կտրված չենք…որովհետև…մեր սրտերում, հոգում և գիտակցության մեջ մնացել է պատերազմը, մեր ականջներում չի դադարում արկերի պայթյունը, մեր աչքերում դաջված է պատերազմի ողջ պատկերը. առաջին զոհերի հուղարկավորությունը Եղբայրական հուշահամալիրում…ամեն օր դավադրաբար հանձնվող Հայրենիքը…անքնությունից ուռած աչքերով, բայց հանդարտ ու բարի դեմքերով գիշեր-ցերեկ վիրահատող բժիշկները…գլխավերևում անդադար թռչող աթս-երը, որդի կորցրած հայրերը՝ մի բուռ դարձած, լուռ արտասվելիս…գիտակցումը, որ էլ չես դիմանում, չես ուզում, չես կարո՜՜՜ղ, ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ինչը՞ վերլուծեմ, արհավիրքի հեղինակի՞ն, սպանդը իրականացնողի՞ն, թուրքի գործակալի՞ն, Արցախն ու Հային ատողի՞ն…
Չէէէ, ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Ոճրագործը իր առաքելությունը չի ավարտել, նա երեկ չորս ժամ նոր պատերազմի էր նախապատրաստում (այս անգամ Մայր Հայաստանում)…Արցախի ամեն միլիմետրը մեր քաջորդիների արյամբ ողողելը չարդարացրեց նրա հույսերը…»,- գրել է նա