Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել, նա երեկ չորս ժամ նոր պատերազմի էր նախապատրաստում՝ այս անգամ Մայր Հայաստանում․ Հակոբյան

 

Ուժեղ ենք, պինդ ենք, չենք թուլանում, չենք ընկճվում, իրականությունից կտրված չենք…որովհետև…մեր սրտերում, հոգում և գիտակցության մեջ մնացել է պատերազմը, մեր ականջներում չի դադարում արկերի պայթյունը, մեր աչքերում դաջված է պատերազմի ողջ պատկերը. առաջին զոհերի հուղարկավորությունը Եղբայրական հուշահամալիրում…ամեն օր դավադրաբար հանձնվող Հայրենիքը…անքնությունից ուռած աչքերով, բայց հանդարտ ու բարի դեմքերով գիշեր-ցերեկ վիրահատող բժիշկները…գլխավերևում անդադար թռչող աթս-երը, որդի կորցրած հայրերը՝ մի բուռ դարձած, լուռ արտասվելիս…գիտակցումը, որ էլ չես դիմանում, չես ուզում, չես կարո՜՜՜ղ, ֆեյսբուքյան իր էջում  գրում  է Արցախի Խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ինչը՞ վերլուծեմ, արհավիրքի հեղինակի՞ն, սպանդը իրականացնողի՞ն, թուրքի գործակալի՞ն, Արցախն ու Հային ատողի՞ն…

Չէէէ, ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Ոճրագործը իր առաքելությունը չի ավարտել, նա երեկ չորս ժամ նոր պատերազմի էր նախապատրաստում (այս անգամ Մայր Հայաստանում)…Արցախի ամեն միլիմետրը մեր քաջորդիների արյամբ ողողելը չարդարացրեց նրա հույսերը…»,- գրել է նա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով