Նիկոլի հովանավորյալ «ընդդիմադիրները՞».Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

Պարզվում է, սրանք «ընդդիմադիր» են` Սահակն ու կողքի կերպարը…
Իսկ դուք տեսել եք «ընդդիմադիրների», որոնք Սերժ Սարգսյանի Ֆրանսիայի հրապարակում գտնվող վրանի կողքից հեռու չեն գնում, բայց որոնց վերաբերյալ հարուցված քրեական գործերը արդեն 4 տարի էլ դոփում են և որևէ միլիմետր առաջ չեն գնում… Սահակին Արթիկի երկու դպրոցների պահով մեղադրանքներ է առաջադրված, բայց գործը 3 տարի էլ դատարան չի մտնում…2 տարի էլ սրանք դատարանի որոշմամբ, ըստ Գյումրիում տարածված լուրերի, չեն վճարում բանկերից մեկի խոշոր պարտքը` մոտ 137 հազար դոլարը և պահպանում են գրավադրված գույքը… Սահակի գոծած հանցագործությունները ՇՊՀ֊ում, որոնց բացահայտումները ընդամենը «րոպեների» հարց է արդեն 4 տարի էլ չեն բացահայտվում…Դատախազ դհոլչի Արթուրը 4 տարի էլ, օրինակ՝ չի կարող պարզել, թե ու՛մ անուններն է Սահակը գրանցել լիցենզիաներում և ձեռք բերել իրավագիտություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա կրթական ծրագրերը մատուցելու կեղծված իրավունք և այլն…
Դե Սերժ Սարգասյանին բազում մեղքերի մեջ մեղադրելու մասին էլ չասեմ. Շատ հարուստ անցյալ ունեցող Սահակը բաց նամակ էր գրել «փրկիչ» Նիկոլին, բայց հիմա Սերժ Սարգսյանի կողքից հեռու չի գնում ու Նիկոլ Անհողը դա շատ նորմա՞լ է համարում…
Սահակին բացահայտ հովանավորում է նաև տգետ և մանիպուլյատոր դատավորների մի խումբ ևս, որոնց շատ շուտով կանդրադառնամ…
Հիմա հարց` այսպիսի «ընդդիմադիրի» տեսե՞լ եք, ով բացահայտ հովանավորվում է Նիկոլ Անհողի իշխանության և հատկապես դհոլչի դատախազ Արթուրի և հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասունի կողմից…
Հ.Գ. Լուսանկարը արված է 2021 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ՝ Քոչարյանի հետ հանդիպմանը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

17 − 15 =