Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է.Էդուարդ Շարմազանով

Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը ։
Ռեժիմի ներկայացուցիչներ, հերիք է ընդդիմության ճակատագրից խոսեք։Ֆեսյաբուքի  իր  էջում  գրում է  ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը:
Դուք «ձեր դարդը լացեք»,որ թուրքի առաջ ծնկի եք եկել,հայրենիք եք հանձնել ու հանձնում ։
Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք,որ 5.000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավոր եք։
Իսկ թե ով մանդատից կզրկվի կամ պաշտոնից,դրանք «խուրդա» թեմաներ են :
Մանդատն ու պաշտոնը ձեր համար է ամեն բանից թանկ ,նույնիսկ հայրենիքից։
Չնայած հայրենիք տվողների համար ի՞նչ հայրենիք։
Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × one =