Մակագրման էլհամակարգը վերադարձվել է, մինչդեռ մակագրությունները շարունակվում են «Ջհանգիրյանի մեթոդով»․ Կոչուբաև

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործող իշխանության օրոք դատական համակարգի քաղաքականցմանը՝ ընդգծելով, որ թեպետ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, սակայն մակագրությունները շարունակում են կատարել ըստ նախընտրության։

«Վահագն Վերմիշյանի գործով ներկայացրածս վերաքննիչ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին։ Վերաքննիչի մյուս դատավորները թոշակի ե՞ն, թե՞ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը այդքան հեղինակություն և իշխանություն չունի մյուս դատավորներին հարկադրելու կատարել պետական պատվերը։

Ձեռքով մակագրությունը վերջնականապես ոչնչացրել է արդարադատությունը կամ դրա լեգիտիմ ակնկալիքը։ Քաղաքական գործերով կա ընդհամենը երեք դատավոր, ում մենք շանս ունենք հանդիպելու․ Արմեն Դանիելյան, Ռուբիկ Մխիթարյան, Մնացական Հարությունյան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, օրինակ՝ Նարեկ Մանթաշյանի գործով բողոքը մակագրվել էր Մնացական Հարությունյանին․ գնաց դասերի՝ վերամակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին, հայտնեց ինքնաբացարկ՝ մակագրվեց Արմեն Դանիելյանին։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական գործերով վերաքննության արդի ինստիտուտից։

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, մինչդեռ մակագրությունները շարունակվում են կատարվել «Ջհանգիրյանի մեթոդով»։ Դատարանները այս աստիճանի քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք»,- գրել է փաստաբանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 − one =