Լոռու մարզում ժայռաբեկորները պոկվել և թափվել են ճանապարհին՝ հարվածելով ավտոմեքենային. կա տուժած

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Ալավերդու շտապօգնության  կայանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին՝ Հաղպատ համայնքի սկզբնամասում, ժայռից քարն ընկել է ավտոմեքենայի վրա և կա տուժած, հայտնում է shamshyan-ը։

 

Օպերատիվորեն  ժամանել է ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի Թումանյանի տարածաշրջանը սպասարկող պարեկները: Վերջիններս սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն, իսկ հրշեջ-փրկարարները հեռացրել են մոտ 40 կգ-ոց մի քանի քար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Ալավերդի–Հաղպատ ավտոճանապարհի 7-րդ կմ աջակողմյան  հատվածում մոտ 40 կգ-ոց ժայռաբեկորը պոկվել, ընկել  ու հարվածել է նշված վայրով ընթացող Արմեն Աղաբաբյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևոր Սիրանուշ Մնոյանը Ալավերդու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները և պարեկները տեղանքը զննելուց հետո ևս մի քանի 40-50 կգ-ոց ժայռաբեկոր են հայտնաբերել, որոնք հեռացրել են երթևեկելի գոտուց:

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

ten + five =