Լոռու մարզում. 39-ամյա վարորդը Mercedes ML-ով Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում

 

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արմեն Բուլղադարյանը իր վարած  Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա, վնասելով այն, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, որ ինքը չի տուժել:

Ավտոմեքենան քաղաքացիների և պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով