Կյանքից հեռացել է Ռաֆայել Քոթանջյանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մահացել է հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանը ծնվել է 1942 թ. սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում:

1946 թվականին տեղափոխվել է Երևան։ 1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը 2003 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի 2008 թվականից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է 2009 թվականին ստացել է Գյումրու պատվո և նվիրվածության շքանշան։ 2016 թվականից Երևանի պատվավոր քաղաքացի[2] 2017 թվականին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան[3] Մասնագիտական գործունեության ընթացքում Ռ. Քոթանջյանը բազմիցս արժանացել է Խորհրդային Միության և ԱՊՀ երկրների մրցանակների։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով