Կրկին առաջնորդի թեմայի մասին.Վահան Բաբայան

  Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է.

Նայեք պայքարի հիմնական թեզը Արցախի փրկությունն է,այդ թվում ՀՀ անվտանգության ապահովումը և պետականության կորստից խուսափելը:
Եթե պայքարը լինում է ապակենտրոն,դա մի հարց է(չնայած հայ ժողովուրդը ապակենտրոն բաներ չի սիրում,այլ սիրում է հստակություն և ուզում է հասկանալ ով է իրեն ասողն ու կառավարողը)իսկ եթե ոչ ապակենտրոն դա այլ հարց է,բայց պայքարից բացի մենք չէ որ՞ խնդիր ենք դնում նոր բանակցողի,հետևաբար ապակենտրոն պայքարի մեջ մարդիկ ուղակի չեն կարող տեսնել այդ նոր բանակցողին:
Ապակենտրոն բանակցողներ չեն լինում,որևէ աշխարհաքաղաքական ուժային և քաղաքական կենտրոն չի բանակցի հինգ կամ վեց կամ տաս լիդերի հետ:Այսինքն և պայքարը պետք է դառնա կենտրոնացված և մարդիկ պետք է իմանան ով՞ է լինելու նոր բանակցողը:
Արդյոք այդ նոր առաջնորդը կամ բանակցողը ունակ է իր վրա վերցնել այդ բեռը,որպիսի նոր փորձանքների մեջ չհայտնվի մեր երկիրը դա են ուզում մարդիկ հասկանալ:Սա շատ պարզ և պրիմիտիվ բան է,որ պետք է հասկանալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով