Կապիտուլյանտը այսօր կրկին կրկնվեց ԱԺ ամբիոնից,նա ուրիշ բան ասելու ունակ չէ,նա իր հին երգին է վերադարձել.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է 

Սերժ Սարգսյանը ով գրեթե իր ողջ կյանքում պայքարել է Արցախի ինքնորոշման համար,ով ազատագրել է Արցախը,ով կառուցել է բանակ և իր նախագահության 10 տարիներին պահել է հայկական պետականությունը մեղադրվում է մի կապիտուլյանտի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մեջ:
Էս ծուռ հայելիների աշխարհը ցավոք դեռ շարունակվում է,թե ինչու է դա այդպես այլ հարց է,որի մասին դեռ չեմ խոսի:
Ինչքան էլ Արցախը թշնամուն հանձնած և կապիտուլյացիա ստորագրած ռեժիմը խոսի նման զառանցանքներ միևնույնն է պատմությունը հստակ արձանագրել է,ով է հողատու իսկ ով է հող պահող,ով է հերոս իսկ ով է դավաճան:Արձագանքել այս հերթական հեքիաթներին նշանակում է մտնել բովանդակային քննարկման մի բանի մեջ ինչը ուղակի գոյություն չունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով