Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Երեկ ԶԼՄ-ներից տեղեկացա, որ ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը, ով ֆիլմերից մեկում, մի դրվագ-տեսարանում ծաղրում է Քրիստոսի կերպարը… Ըստ դերասանի, հարձակվողները բացականչել են.«Խի եք ձեռք առնում Հիսուսին, էս ինչ կինո եք նկարել…»…
Ինչին դերասանը արձագանքում է.”Սա կինո է, վերջիվերջո պետք է հասկանաք, թե՞ ոչ…”…
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ժողովուրդի մի ստվար հատվածը հիվանդ է…
Դերասանին կարելի է ծեծել իր դերը կատարելու համար, իսկ Աստծո և Քրիստոսի “տները”՝ տաճարները, եկեղեցիները և մեր սրբավայրերը դրանք պղծող թշնամում հանձնողին պաշտել որպես «Հիսուս», «փրկիչ»,«Աստծո նվեր» ու կռապաշտության և սրբապղծության վարպետության դասեր ցույց տալ սոցցանցերում՝ կապիտուլյանտ և մեր սրբավայրերը թշնամուն հանձնող Նիկոլ Անհողին պատկերել որպես սուրբ…
Պարզվում է, սրբացվում է ոչ միայն հողատու Նիկոլը, այլև դրա շրջապատից ոմանք…
Ի դեպ,Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտ Նիկոլը ևս չի վարանում իրեն համեմատել Հիսուսի հետ, որը շատ նորմալ է ընկալվում հասարակության հիվանդ և անգրագետ մասսայի կողմից…
Դերասան ծեծողներ, նայե՛ք այս այլանդակ նկարներին, որոնք հարյուր հազարներով տարածվում են այս իշխանությունների երկրպագուների կողմից սոցցանցերում և պատասխանեք՝«Իսկ այս սրբապղծության և կռապաշտության քարոզի համար ո՞վ է պատասխան տալու..»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով