Իշխան Սաղաթելյանը իրավիճակը ճիշտ է գնահատում, կայացնում է դրանից բխող որոշումներ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

Դիմադրության շարժման կողմից հունիսի 14-ին հայտարարված նոր մարտավարությունը, այդ թվում Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արված քայլ էր։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դրանով շարժումը հնարավորություն ստացավ վերադասավորվել, իմի բերել ուժերը և նոր լիցք հաղորդել ու շարունակել քաղաքական պայքարը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դեռևս մայիսի 27-ին էր հայտարարել շարժան հետ կապված խնդիրների ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտության մասին:

Ակնհայտ է, որ շարժման պատասխանատու Իշխան Սաղաթելյանը իրավիճակը ճիշտ է գնահատում, կայացնում է դրանից բխող որոշումներ: Նա և իր համախոհներն ազնիվ են շարժման մասնակիցների՝ ժողովրդի հետ, տանում են անձնուրաց ու վճռական պայքար, որի վկայությունն է նաև հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը, հետևաբար դրան՝ ՊԵՏՔ Է մասնակցել:

Իշխանություններին կրկին հիշեցնում ենք, որ բռնաճնշումներով հնարավոր չէ իշխանությունը երկար պահել՝ ականջալուր եղեք մարդկանց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × four =