ԻՔՄ–ն հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը խոչընդոտելու խոստովանության վերաբերյալ

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դաիել Իոաննիսյան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մասնավորապես, այսօր հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»: Ընդորում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով