Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից

 

Հունիսի 7-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացին ընկել է ծառերի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից՝ ընկնելով ծառերի վրա, ապա՝ գետնին։

Փրկարարները քաղաքացուն (Տ. Հ., ծնված 2005 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով