Ինչու է ԱԺ նախագահը երկու օպերատոր տանում գործուղման . «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է«Աշխատանքային քառօրյա այցով երեկվանից` հունիսի 8-ից, Ստրասբուրգ (Ֆրանսիա) է գործուղվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը կավարտվի հունիսի 12-ին։ 7 հոգանոց պատվիրակության կազմում, Սիմոնյանից բացի, ընդամենը մեկ օրենսդիր է ընդգրկված՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, մեկն ԱԺ նախագահի խորհրդականն է, արտաքին կապերի եւ արարողակարգի վարչությունների պետերը, 1 լուսանկարիչ-օպերատոր, 1 հեռուստաօպերատոր։ Ստրասբուրգից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, ԱԺ պատվիրակությունը հունիսի 14-ին կմեկնի Իրան»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով