Ինչպիսի մարտավարություն է մշակել ընդդիմությունը.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլեւ հայտարարելու է ավելի երկարատեւ ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախապես, շաբաթը մեկ ինտերվալի շուրջ է եղել համաձայնությունը։ Խոսվելու է նաեւ վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության եւ հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով