Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց «սիրուն աղջիկը». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«Երեկ հայտնի դարձավ, որ Տաթևիկ Ռևազյանը հրաժարական է տվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից: Նա գրառում էր կատարել՝ մասնավորաբար նշելով, որ աշխատանքից դուրս է գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունի միջանձնային որևէ տարաձայնություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում իսկապես նրա հրաժարականի պատճառը որևէ մեկի հետ սոսկ անձնական տարաձայնությունները չեն, այլ ավելի խորքային պատճառներ ունեն, ինչն էլ հիմք է տվել նրան դուրս գալ քաղաքականությունից ու, ինչպես ինքն է նշում, կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ:

Ռևազյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշում էին, որ նա շատ ծանր է տարել հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են ոստիկանական ուժերն իրենց պահում ցուցարարների հանդեպ, նույնիսկ կանանց քաշքշում: Ավելին, նա, ինչպես մեզ փոխանցեցին, մի քանի տեղ բարձրաձայնել է, որ «կարմիր գծեր են անցնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով