Ի՞նչ է այսօր ասելու Իշխան Սաղաթելյանը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, կիրակի պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ, ասել էր. «Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթել յանը ինչ է ասելու այդ մասին»: Երրորդ նախագահի նշած «վաղը չէ մյուս օրը» այսօր է. Դիմադրության շարժումը հայտարարել է, որ ժամը 19.30-ին կլինի հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ հանրահավաքին Իշխան Սաղաթել յանը խոսելու է շարժման նոր փուլի մասին, մասնավորաբար ներկայացնելու է հետագա անելիքների մանրամասները, այսինքն՝ թե ինչ հունով է գնալու շարժումը, ինչ գործիքակազմով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով