Հրդեհ Շինարարների փողոցում

 

Հունիսի 16-ին, ժամը 06:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:37-ին, մարվել՝ 07:23-ին:

Ավտոտնակում (12 քմ) այրվել են «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան, ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով