Հրդեհ Բուզանդի փողոցում (թարմացված)

 

Հունիսի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։02-ին, մարվել՝ 09։22-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ 8 քմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով