Հնարավոր է Հայաստան ժամանի Ջենիֆեր Լոպեսը .«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայա» փառատոնի շրջանակներում մոտ օրերս Հայաստան կժամանեն եւ մենահամերգով հանդես կգան աշխարհահռչակ աստղեր։ Հունիսի 25-ին Երեւանում համերգ կտա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, հուլիսի 1-ին նախատեսված է ռեպեր 50Cent-ի համերգը։ «Հայա» փառատոնի, ինչպես նաեւ «Երեւանյան հեռանկարներ» նախագծի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա դեռ ամենը չէ, այժմ բանակցում են այլ համաշխարհային աստղերի հետ եւս, որ նրանց էլ «բերեն» Հայաստան։ Օրինակ՝ Ջենիֆեր Լոպեսի, Էնրիկե Իգլեսիասի, ապագայում՝ նաեւ Շակիրայի հետ։ Այս պահին բանակցում են Լոպեսի եւ Իգլեսիասի հետ, աշնանը նրանց եւս կհյուրընկալեն Երեւանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Բայց հիմա մտածում եմ, որ ավելի լավ է՝ իրենցից մեկը հիմա գա, մյուսը մնա եկող տարի։ Լոպեսի մասով բանակցում ենք հոկտեմբերի առաջին շաբաթվա համար»,- ասաց նա՝ նշելով, որ երկուսի հետ էլ արդեն պայմանագրային փուլի են հասել եւ ամեն օր սպասում են դրական պատասխանի։ Սոնա Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ այս աստղերը մեր տարածաշրջան առաջին անգամ են այցելելու, հարեւան երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, նրանք չեն գնացել եւ այս պահին դեռ նախատեսած այց չունեն, ինչը շարժել է հատկապես ադրբեջանցիների նախանձը։ Նկատենք նաեւ, որ նշված աստղերը մոտ են իրենց կարիերայի ավարտին, եւ նրանց ռեյտինգը միջազգային շոուբիզնեսում շատ բարձր չէ»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

20 + eighteen =