Հերոսածին մայրիկից ծնված, բոլորիս նոր կյանք տված Վանեն է.44-օրյա պատերազմում զոհված զինծռայողի մայրը զավակ է ունեցել

 

44-օրյա պատերազմում զոհված զինծռայողի մայրը զավակ է ունեցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս առնչությամբ բժիշկ -գինեկոլոգ Անուշ Աբրահամյանը ֆեյբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել.

«Ինքը ուրիշ է… հերոսածին մայրիկից ծնված, բոլորիս նոր կյանք տված Վանեն է

Եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում ու դրանից հետո կյանքը կանգ էր առել, բայց Վանեի ծնունդը ուժ եւ կյանք տվեց իրենց ընտանիքին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիկին Անգելինան յուրահատուկ կին է. իր բարիությունը սահմաններ չունի։ Բուժումների բարդ ու ոչ այնքան հարթ ճանապարհը անցել ենք միասին. չնայած մեծ վշտին, իրենից բացարձակ նեգատիվ էներգիա չէր գալիս, այլ հակառակը՝ վստահություն, սեր, հոգատարություն:

Շնորհակալ եմ շատ փոխադարձ սիրո եւ հարգանքի համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով