Հայոց բանակը քանդած Նիկոլի սպասարկու Էդմոնի «բանակային» մանիպուլյացիաները.Գագիկ Համբարյան

  Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է
Նիկոլի սպասարկու՝ կլասիկ Էդմոնը կրկին աչքի է ընկել իր դեմագոգ և մանիպուլյատիվ հարցադրումներով…
Անբարոյականություն է միայն այն, որ հայոց բանակը քանդածի սպասարկողը բանակի մասին է, իբր, անհանգստանում…
Նախ, մեր բանակի վատ զինվածության մասին ամեն անկյունում բանսարկող քայլիստները և նույն Էդմոնը մինչև հիմա, չեն պատասխանում, թե եթե մենք լավ զինված բանակ չենք ունեցել, ապա որտեղի՞ց ադրբեջանցիները ոչնչացրեցին կամ զավթեցին մեզանից 4-5 միլիարդ դոլարի զենք… Նիկոլի վարչակազմը մինչև հիմա չի հերքել այս թիվը…
Երկրորդը, կլասիկ Էդմոնը լավ կլինի պարզաբանի, թե իր շեֆի՝ կապիտուլյանի կառավարման տարիներին քանի ՀՀ հպարտ քաղաքացի է հրաժարվել հայկական անձնագրից…Կլասիկ Էդմոնը շատ լավ գիտի, որ այդ անձինք հիմնականում հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից իրենց որդիներին բանակից ազատելու համար… Եթե Սարգսյանի կառավարման վերջին տարիներին միայն ՌԴ քաղաքացիություն էր ստանում 15-18 հազար մարդ, ապա միայն 2021 թ-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 46 900 ՀՀ քաղաքացի…
Երրորդը, Քոչարյանի արտասահմանում ծնված վերջին թոռը, որքան գիտեմ աղջիկ է և շատ զզվելի է, երբ այդ երեխայի ծնվելու ֆոնին իրեն տղամարդ համարող սույն կերպարը մանիպուլյատիվ հայտարարություններով է հանդես գալիս…
Չորրորդը, կլասիկ լուսավորը լավ կլինիմ շատ լուրջ մտածի, թե ընդհանրապես Հայաստան երկիր կլինի ,երբ Քոչարյանի մանկահասակ տղա թոռները մեծանան, քանի որ Նիկոլ Արցախատում և դրան սպասարկողները, այդ թվում նաև Էդմոնն ամեն ինչ անում են մեր երկրի կործանման համար…
Ի դեպ, լավ կլինի կլասիկ Էդմոնը ոչ թե պատասխանի իրեն ԱԺ դահլիճում ծեծած քայլիստներին կամ “քաղաքական տրյապկա” անվանած Ալենին, այլ Նիկոլին, ով իրեն մեղադրում էր Միշիկի՝ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, հաճախորդը լինելու մեջ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով