Հայկական ժողովրդավարություն․ Ավետիք Իշխանյան

 

Այսպիսով, շուտով կնշանակվի, օ՛յ ներեցեք՝ «կընտրվի» նոր գլխավոր դատախազ, բռնապետիկ-վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Պատկերացնու՞մ եք, քպ-ականները հանդիպել են թեկնածուի հետ, հարցեր տվել և հավանություն տվել նրա թեկնածությանը, ներկայացնելով նրան, որպես քպ թեկնածու։ Ինչպիսի՜ ժողովրդավարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չէ՞ որ նրանք կարող էին և մերժել թեկնածությունը։Պատկերացնում եմ, այդ հանդիպման ընթացքում քպ-ականների քծնողական ժպիտները, իրենց ստրկատերի դատախազի թեկնածուի առջև։Այն որ քպ-ականները հլու-հնազանդ «հավանություն» պետք է տային, կարծում եմ ոչ ոք չէր կասկածում։ Հարցս ուղղում եմ, իրենց քաղհասարակություն անվանողներին։ Հարգելիներս, դուք անգիր արած կրկնում եք, թե ինչ է ժողովրդավարությունը, որ այն առաջին հերթին ենթադրում է իշխանության թևերի տարանջատում։

Իսկ ինչպե՞ս եք վերաբերում , երբ գործադիրի ղեկավարի օգնականը թելադրում է քննիչին, թե ինչպես կազմի մեղադրանքը։Ձեր երազած ցանկացած ժողովրդավարական երկրում, նման դեպքը կառավարության հրաժարականի պատճառ կհանդիսանար և առաջին հերթին այն կպահանջեր քաղհասարակությունը։ Ահա,թե ինչպիսին է հայկական «ժողովրդավարությունը», իր քաղհասարակությունով։

Իրականում, ինձ համար մեր համակարգում մեծ տարբերություն չկա, թե ով կլինի գլխավոր դատախազը, Արթուր Վարդապետյա՞նը, թե՞ Աննա Դավթյանը»,- գրել է իրավապաշտպանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

2 + two =