Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է. Սուրեն Պարսյան

 

Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ նշել է. «Երբ իշխանության ներկայացուցիչները համեմատում են Հայաստանի և ԵԱՏՄ երկրների գնաճը՝ ընդգծելով մեր «առավելությունը», սոցիալ-տնտեսական իրավիճակը ճիշտ և արդար գնահատելու համար նրանք պարտավոր են անդրադառնալ նաև գործազրկության մակարդակին։

Ցավոք, Հայաստանի գնաճը գործազրկության մակարդակի համեմատ վատթարագույն է ԵԱՏՄ երկրների շարքում։

Մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

. Հայաստանի գնաճը կազմել է 8,4 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 13,2 տոկոս,

.Բելառուսի գնաճը կազմել է 16,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,2 տոկոս,

. Ռուսաստանի գնաճը կազմել է 17,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,9 տոկոս,

. Ղազախստանի գնաճը կազմել է 13,2 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 2,1 տոկոս,

.Ղրղզստանի գնաճը կազմել է 14,5 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 3 տոկոս։

Այսինքն՝ շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × 2 =