Հակառուսական ակցիաները պետք է արգելվեն մեր երկրում.Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Էդ բևեռ կոչվող խմբակը էսօր մեր ռազմավարական միակ դաշնակից և բարեկամ ՌԴ ղեկավարներին վիրավորող ծաղրանկարներով ակցիա էր անում:
Սա այն Հայաստանն է ով առանց ՌԴ մի օր չի կարող գոյատևել,քանի որ և Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխավորը այսօրը ՌԴ բանակն է:Ցավոք այսօրվա ռեժիմի շնորհիվ մենք հասանք այս եզրագծին 2018թ-ից հետո և հատկապես 2020թ արյունալի պատերազմից հետո ևս մեկ անգամ դա ապացուցվեց:
Եթե չէր գալիս ՌԴ բանակը և չէր միջամտում անձամբ Վլադիմիր Պուտինը Արցախից ինչը այսօր մնացել է դա էլ չէր մնալու:
Ու հիմա էս արկածախնդիր մութ ուժերը Երևանի կենտրոնում Լավրովի այցի օրը նման բան են անում:Բա ինչ՞ ասես սրանց նմաններին:Հիմա սրանց արածի անունը ինչ է:
Սրանք ուկրաինական նացիստների հայկական տեսակն են ու սրանց նպատակը մեր երկիրը նոր աղետի առաջ կանգնեցնելն է:Հայաստանում սրանք պետք է միշտ մնան մարգինալ և երբեք գլուխ չբարձրացնեն քանի որ 2016թ ահաբեկչությունը պետք է դաս լիներ մեր հասարակության համար ու մարդիկ չպետք է մոռանան իրանք իրականում ով են և ինչի են ընդունակ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով