«Գնաճի խնդիրը լուծված է, մենք ռիսկեր չունենք». Փաշինյանը խաբել է. մաս 28.«Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե Հայաստանում գնաճ չի լինելու։ Նա, մասնավորապես, նշում էր. «Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլեւ հինգ տարվա հորիզոնով մենք գնաճային ռիսկեր չունենք»: Սակայն ինչպես շատ այլ հայտարարությունների դեպքում, այս անգամ եւս Փաշինյանի հայտարարություններն իրականություն չդարձան, եւ այսօր ահագնացող տեմպերով գնաճ ունենք, ու այդ մասին են փաստում անգամ վիճակագրական թվերը։ Երեկ այդ նույն իրավիճակի մասին է խոսել նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք մայիս ամսին Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության եւ ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,-ասաց Գալստյանը: Ստացվում է` Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

two × four =