Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք և այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները

 

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ

Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։

Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով