Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ.Ղազինյան

Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը   տեսանյութին կից գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրրություն, ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ արդյունքում:
Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Փարուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:
Իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախը ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փարուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:
Սպասենք հետագա զարգացումներին . . .

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով