Եթե Հայաստանը 44 օրյա պատերազմի օրերին դիմեր ՀԱՊԿ-ին, մենք այլ արդյունք կունենայինք. Տիգրան Աբրահամյան

 

2021թ․ Ադրբեջանը երկու անգամ՝ մայիսին և նոյեմբերին, ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ։ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ դիմել են ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար։ Առայսօր մնում է անհայտ՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով դիմել են ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով այսօր քայլերթով դեպի Բաղրամյան 26 գնալու գլխավոր պատճառները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ընթանում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ կա ևս մեկ կարևոր հարց։ ՀԱՊԿ-ում բազմիցս քննարկվել է , որ անդամ երկրների որոշումները միմյանց վերաբերող հարցերում պետք է լինեն ներդաշնակ։ 44-օրյա պատերամից հետո ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում դաշնակից երկրների դիրքորոշումների դաշտում։ Նմանատիպ հայտարարությունները, որոնք տրորում են հայկական շահը, չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ որևէ ձևաչափում»,-հայտարարեց Աբրահամյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ նմանատիպ հարցերը պետք է քննարկման առարկա դառնան հենց նման ձևաչափով հանդիպումների ընթացքում։ Հիշեցնելով իշխող ուժի՝ ՀԱՊԿ-ի հանդեպ ունեցած անվստահությունն ու ոչ դրական վերաբերմունքը՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես էին մինչև 2018-ը ակնհայտորեն դեմ արտահայտվում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը, իսկ 2018-ից հետո՝ շարունակում քննադատել Կազմակերպությանը տարբեր ամբիոներից։

«Ես շարունակում են կարծել, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում որպես ռազմաքաղական դաշինք այլընտրանք չունի, այլ հարց է, թե ինչպես պետք է արդյուանվետ դարձնել ՀԱՊԿ մեխանիզմները և ինչպես պետք է հայկական շահն արտահայտված լինի Կազմակերպության քաղաքականության մեջ»,-նշեց պատգամավորն ու հավելեց, որ 44-օրյայի ընթացքում իշխանություններն այդպես էլ չդիմեցին ՀԱՊԿ-ին, ինչը հնարավորություն կտար ՀՀ մարտունակ ստորաբաժանումներն ուղղել գլխավոր ճակատ և Ացախում չունենալ այն իրավիճակը, ինչ ունենք այսօր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով