եթե այսքանից հետո ձեր լրատվամիջոցներում անդրադառնաք կայանալիք, այսպես կոչված, ասուլիսին հնչած հարցերին ու պատասխաններին, ապա բոյկոտը կզրոյանա, կարժեզրկվի.Նազարյան

Սիրելի ու շատ հարգելի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ, խմբագիրներ, լրագրողներ, ընկերներ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասուլիսի բոյկոտը հզոր եւ անհրաժեշտ քայլ էր, բայց եթե այսքանից հետո ձեր լրատվամիջոցներում անդրադառնաք կայանալիք, այսպես կոչված, ասուլիսին հնչած հարցերին ու պատասխաններին, ապա բոյկոտը կզրոյանա, կարժեզրկվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը :․

«Հասկանում եմ, որ հնչելու են սկանդալային հայտարարություններ, որոնց պետք է անդրադառնալ։ Առաջարկում եմ դրանց անդրադառնալ վերլուծական հրապարակումներով, հասարակական եւ քաղաքական գործիչների անդրադարձով, Արմքոմեդիի հերթական թողարկումով»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով