Երկրի անվտանգության երաշխավորի դեմ դուրս գալը տեսաք ինչի հասցրեց.Գարիկ  Ուրումյան

 

Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ մարդկանց ուզածը և նպատակը ո՞րն է:Ֆեյսբուքի իր էջում  գրում է  Համաժողովրդական շարժման ակտիվիստ Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը:
Մինչև 2018թ.-ը` ամեն եղած չեղածը իր ամեն եղած չեղած խնդիրները գցում էր Սերժ Սարգսյանի վրա, ամեն վատ բան երբ տեղի էր ունենում իրենք իրենց մեղավոր չէին համարում, բոլորի խնդիրների պատճառը իրենց պատկերացումով նախագահն էր:
Բաց երկնքի տակ խաղաղ ապրում էին, կարծես թե դա օդից է ընկել դեպի իրենց դուռը, երբևիցե իրենց հետաքրքիր չի եղել թե՝ երկրի խաղաղության և արժանապատվության պատասխանատուն ո՞վ է, քանի որ թեկուզ մեկ գրամ ներդրում կամ պատասխանատվություն չեն ունեցել, ու ինչ էլ որ կար` (դէ բա տենց պետքա լինի մենք հայ ենք) այսպես էին մեկնաբանում, ու վերջ: Իրենց ասած հպարտությամբ մենք հայ ենք, բայց թե որքան դժվարությամբ ենք ձեռք բերել այդ պատիվը` կրկին ոչ ոքի հետաքրքիր չէր:
Պահը եկավ, հայտնվեց անհայրենիք նիկոլը, որը ոչ թե փոխեց, այլ ջրի երես հանեց այդ մարդկանց ու իրենց միջոցով, սուտ խոսքերի ու խոստումների շնորհիվ կարողացավ ուրացնել տալ խաղաղ կյանքին, կարևորություն տալով սեփական ստամոքսը, այլ ոչ թե երկրի անվտանգությունը:
Մեծ ոգևորությամբ դուրս եկան փողոց, առանց հասկանալու թե խի՞, բայց մեկա դուրս էին գալիս:
Անհասկանալին նա է, այսքանից հետո նիկոլի քիչ աջակիցներից բացի, շատ մարդիկ անտարբեր են, թեկուզ այդ նույն մարդիկ ովքեր 2018թ.-ին ակտիվ մասնակցություն են ունեցել, հիմա լուռ հետևում են թե ինչա տեղի ունենոմ, կարծես թե իրենց սրտով է ներկա դառը իրականությունը։
Ուշքի եկեք, հիշեք անցյալը ու զգացեք ներկան և սրա հետ պատկերացրեք ապագան:
Երկրի անվտանգության երաշխավորի դեմ դուրս գալը տեսաք ինչի հասցրեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով