Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից կաշառք ստանալու գործը դատարանում է

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքները:

Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, 2020թ. հուլիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2021թ. համացանցում հայտարարություն է տեղադրել՝ համայնքային սեփականություն հանցիսացող 6553.42քմ մակերեսով ինքնակամ զբաղեցված հողատարածքից 1000քմ մակերեսով հողակտորը 14.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ և նույն թվականի սեպտեմբերին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված մակերեսով հողատարածքը 10.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառել:

Այնուհետև Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի վարչական շենքի իր աշխատասենյակում հիշյալ հողատարածքի գնորդից, ուղղակի դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողությունների կատարմանը նպաստելու համար, այն է՝ վաճառվող հողատարածքի վրա ինքնակամ շինություն կառուցելու, համայնքին պատկանող հողի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու, մինչև սեփականաշնորհման գործընթացն սկսելը հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու համար, անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.000 ԱՄՆ դոլարի կաշառք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քրեական գործվ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում համայնքի ղեկավարի տեղակալի արարքը վերաորակվել է, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

ten − four =