Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

 

Հունիսի 15-ին, ժամը 15:31-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղից Արենի գյուղ տանող հատվածում, ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ին «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 5 մ) և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով