Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

 

Հանրապետության տարածքում`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունիսի 18-19-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝

Հունիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով